Արեւմտյան ափին Բեթղեհեմում պատի վրա համբուրվող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրաֆիտի է հայտնվել: Աշխատանքի հեղինակը ավստրալացի նկարիչ է, որն այսկերպ է փորձել ուշադրություն գրավել պաղեստինցիների խնդրի վրա, հայտնում է Reuters-ը

Նկարչի խոսքով՝ պատն «ինքնին ուղերձ է»: «Ես չէի ցանկանում գրել «Ազատություն Պաղեստինին» կամ նման այլ բան, ինչ-որ ուղղակի բան, որը մարդիկ կանտեսեին: Ես նկարել եմ այն, ինչ սովորաբար նկարում եմ, եւ գուցե մարդիկ սկսեն այլ կերպ նայել»,- ասել է նա: