ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Ալտամոնտե Սփրինգսում գաճաճ պինչեր ցեղատեսակի շունը ճարպակալման շնորհիվ փրկվել է արջի հարձակման հետեւանքով սատկելուց, հայտնում է Fox News-ը:
Ֆրիկա անունով շունը տան բակում զբոսնելիս ենթարկվել է արջի հարձակմանը: Սակայն բժշկի խոսքով՝ շան ճարպակալումը, նա կշռում էր 15 ֆուտ (6,8 կգ), նրան փրկել է:
«Անասնաբույժն ասաց, որ Ֆրիկան շատ ամուր է: Ճարպի ավելորդ շերտը թույլ չի տվել, որ արջի մագիլները պտառոտեին նրա աղիները»,- ասել է շան տերը:
Շանն ավելի քան 12 կար են կատարել, եւ հիմա նա առողջանում է:




























