Հայաստանը ծրագրում է հարկերի հավաքագրում՝ առաջանցիկ տեմպերով: Այդ մասին ասվում է Հայաստանի պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումները մեկնարկել են հոկտեմբերի 30-ին հանրապետության խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում:

Կառավարության ծրագրի համաձայն՝ 2018-ին Հայաստանի հարկային եկամուտները կավելանան շուրջ 10 տոկոսով՝ մինչեւ 1 տրիլիոն 247,9 միլիարդ դրամով (շուրջ 2,6 միլիարդ դոլար – խմբ.): Հավելյալ 112,9 միլիարդ 30,8 դրամը նախատեսվում է հավաքել ստվերի դեմ ուժեղացված միջոցների հաշվին:

Իսկ ոչ ֆիսկալ բյուջետային եկամուտների (ոչ մաքսային տուրքեր, տուգանքներ, պետգույքի եկամուտներ եւ այլն) եւ արտասահմանյան դրամաշնորհների հաշվարկով, Հայաստանի եկամուտները պետբյուջե 2018-ին պետք է կազմեն 1 տրիլիոն 307,3 միլիարդ դրամ կամ 8 տոկոսով ավելի, քան 2017-ին:

Ծախսերը կազմելու են 1 տրիլիոն 464,2 միլիարդ դրամ կամ 7,6տոկոս ավելի, քան 2017-ին:

Բյուջեի դեֆիցիտը կկազմի  156,9 միլիարդ կամ կանխատեսված ՀՆԱ 2,68 տոկոսը:

ՀՆԱ հարաբերությամբ 2018-ին պետբյուջեի եկամուտները նախատեսված են 21,3 տոկոս՝ ի համեմատություն 2017-ի պլանային 21,0 տոկոսի եւ 2016-ի փաստացի 21,2 տոկոսի:

Բյուջեի եկամուտների աճն ավելին է, քան տնտեսական աճն առհասարակ: Համեմատության համար ՀՆԱ աճը 2016-ին կազմել է 0,2 տոկոս, 2017-ին սպասվում է 4,3 տոկոս, իսկ 2018-ին՝ 4,5 տոկոս: