Չինաստանի հյուսիս-արեւմուտքում հնագետները ուլունքներ են գտել, որոնք, նախնական գնահատմամբ, 8-12 հազար տարվա վաղեմության են, հայտնում է «ՄԻՐ 24»-ը։
Ուլունքները գտել են Նինսյա-Հուեյի ինքնավար շրջանի տարածքում։ Դրանք փոքրիկ զարդեր են՝ ընդամենը 1․2-1․4 մմ տրամագծով։ Ուլունքները կարող էին պատկանել Պլեյստոցենի դարաշրջանում ապրող մի աղջկա։ Դարաշրջանը սկսվել էր 2․588 մլն տարի առաջ եւ ավարտվել 11․7 հազար տարի առաջ։
Զարդն իր տեսքով ձվի կճեպ է հիշեցնում։ Հնագետները պլանավորում են վերականգնել դրա նախնական տեսքը։




























