2018 թվականին Հայաստանի բյուջեից միջոցներ կհատկացնեն Երեւան-Սեւան մայուղու եւ Նոյեմբերյան-Ոսկեպար սահմանամերձ ճանապարհի վերանորոգման համար: Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Առաջին ուղղությամբ ծրագրվել է հատկացնել 1 մլրդ դրամից (մոտ 2,17 մլն դոլար) մի փոքր ավելի, երկրոդին՝ 1,8 մլրդ: Երկրի հարավային շրջաններ տանող Երեւան-Երասխ մայրուղու վերանորոգման համար մի փոքր պակաս է նախատեսված՝ 900 մլն դրամ: «Եթե նկատել եք, Սեւանի մայրուղու վերանորոգումն այս տարի է կատարվել, ըստ որում՝ ոչ միայն ճանապարհածածկի: Եզրերին անվտանգության համար բորդյուրներ են տեղադրվել»,- հավելեց Մարտիրոսյանը:




























