2018 թվականի բյուջեի նախագիծը քիչ է տարբերվում 2017 թվականի նախագծից: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ ավելացել են միայն պետբյուջեի ծախսերը:

 «Սակայն խոսքը ընդամենը 200 մլն դոլարի մասին է», - ասել է Մակարյանը՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ, եթե համեմատենք երկու բյուջեների նախագծերը, կարելի է հետեւյալը նկատել՝ որոշ ոլորտներում ծախսերն ավելացել են, իսկ մյուսներում հակառակը՝ կրճատվել:

Տտեսագետը նշել է, որ պաշտպանական ծախսերը որոշ առումով ավելացել են եւ դա հասկանալի եւ արդարացի է՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարված իրավիճակը:

«Ավելացել են հետազոտական եւ նախագծային աշխատանքերի ծախսերը», - ասել է նա: