Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները պետք է ավելի զգալի լինեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ պետության հռչակած պայքարը հաշվի առնելով, տնտեսական աճի ցուցանիշները պետք է ավելի շոշափելի լինեն, քան նախկինում հայտարարվածը:

Մակարյանն ընդգծել է, որ ՀՆԱ/ստվերային տնտեսություն հարաբերակցությունը կազմում է մոտ 1,2 մլրդ դոլար, ինչը մտահոգվելու առիթ պետք է տա: