2018 թվականից Հայաստանի հարկային պրակտիկայում կվերանա գերավճար հասկացությունը: Հոկտեմբերի 31-ին այս մասին Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասաց ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս:
«2018 թվականից վճարումը իրական չի համարվի առանց դրա տակ հարկային հաշվարկի: Այսպիսով, հարկայինը ավելին չի վերցնելու այն չափից, որը հասնում է»,- հավաստիացրեց Միրումյանը:




























