Ռուսաստանի գյուղատնտեսությունը պատժամիջոցներից միայն կշահի, իսկ նրա հետ՝ ամբողջ ԵՏՄ-ն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը։
Պատժամիջոցներից որոշ ոլորտներր կարող են տուժել, իսկ որոշները՝ շահել, բայց գյուղատնտեսությունը միանշանակ կշահի։ «Մենք չենք ազդում քաղաքական իրավիճակի վրա, բայց ընդունում ենք ցանկացած որոշում»,- ասել է Տկաչովը։
Նա նշել է, որ հայ գործընկեր Իգնատի Առաքելյանի հետ հարաբերությունները կառուցողական են։ «Հավակնություններ չկան, առեւտուրն աճում է, հեռանկարները լավն են»,- ասել է նա։
Նշենք, որ Ռուսաստանը գնում է Հայաստանից արտահանվող մրգերի, բանջարեղենի եւ ձկնամթերքի ավելի քան 90 տոկոսը։



























