Յարոսլավլում շինարարական ընկերությունը որոշել է վարձել աշխղեկ կատվի՝ ամսական 15 հազար ռուբլի աշխատավարձով, հաղորդում է Life.ru-ն: Յարոսլավլում շինարարական ընկերությունը փորձում է կադրային հարցերը բավականին անսովոր ձևով լուծել: Համացանցում հայտնվել է աշխղեկ կատվի թափուր աշխատատեղ: Հենց այդպիսի աշխատակցի պահանջը ընկերությունը բացատրում է շինարարության արագ տեմպերով. ամսվա մեջ ավելի քան 30 տուն է կառուցվում, որտեղ շինարարների կարծիքով պետք է կատու ապրի:
Գործատուները հստակեցնում են, որ աշխատանքն ամենեւին փոշոտ չէ. նոր տներում կատուն պարզապես պետք է ապրի ու վերանորոգմանը հետևի: Փնտրվողի ամենակարևոր պահանջներից մեկը կատվի՝ արխանգելսկյան կամ «ռուսսկայա գոլուբայա» տեսակին պատկանելն է: Բացի այդ, կատուն պետք է առողջ, խնամված լինի ու 15 կգ-ից ավելի չկշռի:




























