Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խոստովանել է, որ նա երբեմն աղոթքի ժամանակ քնում է: Սակայն, իր խոսքով, սրբերը նույնպես ննջել են, փոխանցւմ է AFP-ը:
«Սուրբ Թերեզան էլ է այդպես արել», - ասել է նա՝ նկատի ունենալով 19-րդ դարի ֆրանսիացի միանձնուհուն: Նրա խոսքով, քրիստոնյաները կոչված են հոր գրկին փարված երեխա զգալու իրենց, այս վայրը ննջելուն նպաստում է:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու 80-ամյա արգենտինացի առաջնորդը էներգիա եւ խանդավառություն է ճառագում, երբ շփվում է մարդկանց հետ, բայց նրա դեմքի արտահայտությունը լրջանում է, երբ նա աղոթում է՝ հաճախ գլուխը կախելով ու աչքերը երկար ժամանակ փակելով:
«Երբ աղոթում եմ, ես երբեմն ննջում եմ», - ասել է նա TV2000 կաթոլիկ հեռուստատեսության հաղորդման ժամանակ։
































