Նյու Յորքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է AP-ը։ Ոստիկանությունը հաստատել է Ներքին Մանհեթենի շրջանում կրակահերթի մասին տեղեկությունները։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել  է 1 մարդ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ կա մի քանի  վիրավոր, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

SkyNews-ը հայտնում է 2 զոհի մասին։

Սոցցանցերում բազմաթիվ հաղորդագություններ են հայտնվել այն մասին, որ տղամարդը մեքենայով հարվածել է հեծանվորդներին, հետո կրակ բացել, փոխանցում է BBC-ն։ ABCnews-ը հայտնում է,  որ մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսին, հետո տղամարդը մեքենայից դուրս է եկել եւ կրակել։ Հաղորդվում է, որ հարձակվողը կարող էր վիրավորված լինել ոստիկանների կողմից։