Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվել է խորհրդարանի ստորին պալատում ընթացած քվեարկության արդյունքում, հայտնում Reuters-ը:

Աբեի օգտին է քվեարկել պատգամավորների մեծ մասը:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդունել էր կառավարության ամբողջ կազմի հրաժարականը:

Վերընտրվելուց հետո Աբեն կհայտարարի նոր կառավարության կազմը, որում վերադասավորումներ չեն սպասվում: