Նյու Յորքում մարդկանց բազմության մեջ մխրճված եւ կրակահերթ բացած անձին ֆիքսել են տեսախցիկները։ Տեսանյութը հրապարակել է Directorate 4-ի Telegram ալիքը, որը զզբաղվում է ահաբեկիչների գործունեության մոնիթորինգով։
Կադրերում երեւում է, որ հանցագործը զինված է ատրճանակով։ Այն բանից հետո, երբ տղամարդը բախվում է հեծանավորդներին եւ հետիոտներին, դուրս է գալիս մեքենայից եւ կրակ բացում։
MSNBC-ի տեղեկություններով՝զոհվել է 8 մարդ, եւս 15-ը վիրավոր են։ Ականատեսները պնդում են, որ տղամարդը կրակելիս բղավել է «Ալլահ աքբար»։ Նա վիրավորվել է եւ ձերբակալվել։






























