Իտալիայի Վիչենցոյի բնակիչը միևնույն օրվա ընթացքում իմացել է, որ կողոպտել են  իր բնակարանն, ու այն, որ  կինն իրեն  դավաճանել է  հարեւանի հետ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Il Gazettino-ին:

54-ամյա տղամարդն աշխատանքից վերադարձել եւ տեսել է, որ իր բացակայության ժամանակ բնակարան գողեր են մտել: Նրանք տնից տարել են ընտանիքի թանկարժեք բոլոր իրերը, ինչպես նաև զինապահարանը, որտեղ 7 զենք է եղել:

Տղամարդը գնացել է հարևանի տուն, որ պարզի, թե արդյոք նրանք գողերին չեն տեսել, բայց գտել է իր կնոջը նրա անկողնում:

Ինքնատաստանը կանխվել է դեպքի վայր ժամանած կարաբինավորների կողմից: Գողացված զենքը հաջորդ օրը գտել են քաղաքի սահմաններից դուրս: