ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը հայտնել է, որ մտադիր է դստեր՝ Քլոիի հավաքած Հելոուինի կոնֆետները վերցնել: Այս մասին նա հայտնել է իր «Թվիթերում», փոխանցում է Gazeta-ն: 

Նա պարզաբանել է, որ երբեք վաղ չէ երեխային սոցիալիզմի հիմունքների ուսուցումը:

«Այսօր ես մտադիր եմ Քլոիից վերցնել կոնֆետների մի մասը եւ տալ այն երեխաներին, որոնք տանն են մնացել: Երբեք վաղ չէ, նրան սոցիալիզմին ուսուցանելը»,- նշել է նա:

Թրամփը գրառմանը կցել է իր՝ ոստիկանի հանդերձանքով 3-ամյա դստեր լուսանկարը, որը տխուր հայացքով խցիկին է նայում՝ ձեռքին կոնֆետներով դույլը բռնած: