ՌԴ Վլադիմիրսկայա մարզի Վյազնիկովսկի շրջանի 20 մետր խորություն ունեցող  անտառային Սականցի լիճը  գետնի տակ է անցել:

Այս մասին  «Ինտերֆաքս»-ին հայտնել է մարզի աշխատակազմի ջրօգտագործման եւ ջրային ռեսուրսների բաժնի պետ Իվան Շապոշնիկովը:

Նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել այդ շրջանում կարստային գոյացությունների առաջացման պատճառով:

Նրա խոսքով՝  գրունտի ողողման արդյունքում դատարկություններ են առաջացել, որոնց մեջ էլ ձկների հետ լցվել է լճի ջուրը:

 «Թե ինչ կլինի հետագայում լճի հետ, հիմա դժվար է ասել: Հավանականություն կա, որ առաջացած դատարկության տեղում նորից ջուր կլցվի եւ լիճը կվերականգնվի»,-ասել է նա: