Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու բացման հետ կապված գրառում էկատարել սոցցանցում։

Մարգար Եսայանը Twitter–ի իր էջում գրել է. «Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի բացումն այնքան կարեւոր է, որ դա միայն պատմելով չենք կարող բացատրել»։

Նշենք, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ տարիներ առաջ գործարկել էր Հայաստանը շրջանցող հերթական նախագիծը՝ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շինարարությունը, այն դեպքում, երբ Հայաստանի միջոցով հնարավոր էր այդ կապն ապահովել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում մասնակցել է երկաթգծի բացման արարողությանը։