ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհուրդն ի գիտություն է ընդունել «Սերենիսսիմա կոստրուցիոնի» ընկերության հետ պայմանագրի լուծումը եւ հաստատել Երեւանի արեւմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ 2»-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները եւ պայմանագիրը շնորհել «Գրանդ Թորոնթոն» ՓԲԸ-ին: