ԱՄՆ-ն  գաղտնի ուղիղ դիվանագիտական աշխատանքներ է իրականացնում ԿԺԴՀ-ի հետ, այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Օգտագործելով այսպես կոչված «նյույորքյան ալիքը» ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոզեֆ Յունը շփվում է ՄԱԿ-ում Փհենյանի առաքելությունում հյուսիսկորեացի դիվանագետների հետ, հայտնել է դիվանագետը։

Շփումները տեղի են ունենում հնարավոր ռազմական հակամարտության առթիվ մտավախությունների ֆոնին, որոնք ուժեղացել են Թրամփի ու Կիմ Չեն Ընի միջեւ ռազմատենչ վիրավորանքների փոխանակման կապակցությամբ։

Սակայն չկան որեւէ նշաններ, որոնք կվկայեին այն մասին, որ անդրկուլիսյան շփումները նպաստել են հարաբերությունների լավացմանը։

Նշենք , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ անիմաստ է համարում Փհենյանի հետ բանակցությունները։ Այդուհանդերձ, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պնդում էր, որ Վաշինգթոնը տրամադրված է դիվանագիտական կարգավորմանը։