Նոյեմբերի 2-ին նշվում է Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության միջազգային օրը։

Տոնը սահմանվել  է 2013 թվականին, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի այն տագնապաի իրավիճակի վրա, որը լրագրողներին թույլ չի տալիս անել իրենց աշխատանքը եւ սասանում է հասարակության՝ վստահելի տեղեկություն ստանալու իրավունքը։

Այս օրվա  ամսաթիվը ընտրել են՝ ի հիշատակ 2 ֆրանսիացի լրագրողների, որոնք խմբագրության հանձնարարությամբ լուսաբանում էին Մալիում զինված հակամարտության ընթացքը։ Լրագրողներ Գիսլենե Դյուպոնեն եւ Կլոդե Վերլոնեն առեւանգվել եւ սպանվել էին գրոհայինների կողմից 2013-ի նոյեմբերի 2-ին։

Այս հանցագործությունը հանրային արձագանք էր առաջ բերել, եւ ՄԱԿ-ը փաստաթուղթ էր ընդունել, որով դատապարտում էր մամուլի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը եւ նրանց մասնագիտական աշխատանքին խոչընդոտելը։