Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 2-ին, հավանություն տվեց ԱԶԲ-ից 40 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային միջոցներ ներգրավելու մասին համաձայնագրին: ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Կենտրոնական բանկի հետ միասին բոլոր հենանիշները կատարված են, որպեսզի հնարավոր լինի ստանալ 40 միլիոն ԱՄՆ դոլար վարկը, որի պայմանները բավականին արտոնյալ են. այն տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով:

«Առաջարկում ենք հաստատել կառավարության որոշման արձանագրային որոշման նախագիծ, որով հավանության է արժանացվում ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր, ենթածրագիրը:

Ընդհանուր այս վարկային ծրագրի գումարը 90 միլիոն ԱՄՆ դոլար է, Ազգային ժողովի կողմից հաստատված 2017թ. բյուջեի օրենքում արդեն իսկ նախատեսված է շուրջ 220 միլիոնի չափով բյուջետային օժանդակություն: Սա նաեւ իր բնույթով տարբերվում է  նպատակային ծրագրից,  գաղափարն այն է, որ կա գործողությունների ծարգիր, որի կատարումից հետո դոնոր միջազգային ֆինանսական կազմակերպությունը դա ընդունում է եւ նոր ստորագրվում է համաձայնագիրը»,-ասաց նա: