Տուրիզմը երկրում ընդհանրապես աճում է, իսկ Գյումրիում՝ մասնավորապես: Նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Նա նշեց, որ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան ուղեւորատար ավիափոխադրումները աճել են 24 տոկոսով՝ մինչեւ 1 մլն 922 հազար մարդ, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանով՝ 20,3 տոկոսով (մինչեւ 1 մլն 856 հազար): Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով փոխադրումները կազմել են 65,9 հազար (ավելի քան 9 անգամ շատ):

«Այնտեղ շարունակվում են հին քաղաքի վերակառուցման աշխատանքները, եւ փողոցներից մեկի (Ռուսթավելի) վերանորոգումը միայն սկիզբն է: Գյումրին կարող է եւ պետք է ե՛ւ տեղական, ե՛ւ արտասահմանյան զբոսաշրջիկների համար գրավիչ դառնա»,- հավելեց վարչապետը: