Ուկրաինայում Նիկոլաեւի դպրոցներից մեկում ՁԻԱՀ-ի խնդիրների մասին դասախոսությունից հետո աշակերտուհիներին սեքս բիզնեսով զբաղվող աղջիկների անվտանգության կանոնների վերաբերյալ թերթիկներ են բաժանել, հաղորդում է Svidok.info-ն:
Դեպքի մասին պատմել է աշակերտուհիներից մեկի տատիկը: Նշվում է, որ դպրոցի տնօրինությունը հասարակական կազմակերպություններից մեկին ավագ դասարանի աշակերտուհիներին ՁԻԱՀ-ից պաշտպանվելու մասին դասախոսություն կարդալու թույլտվություն է տվել:
Հետագայում պարզվել է, որ աշակերտուհիներին բաժանել են թերթիկներ, որոնք սովորեցնում են ինչպես «պահպանել կյանքը եւ ոչ միայն», եթե դու զբաղվում ես սեքս բիզնեսով:
«Դու վտանգավոր մասնագիտություն ես ընտրել, սակայն եթե հետեւես այս կաոններին, ապա երկար կյանք ապրելու հնարավորութւուն կուենաս...», - նշվում է տեքստում:
Թերթիկում նաեւ նշվում է ինչպես հաճախորդներից գումար վերցնել, «սպասարկման» համար ինչպիսի վայրեր ընտրել, ինչպես ընկերուհիների հետ օգնության ազդանշանների մասին պայմանավորվել:



























