Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լավատեսորեն է գնահատում «Ջամայկա» կոչված իշխող կոալիցիայի ստեղծման հեռանկարները: Այս մասին նոյեմբերի 3-ին Մերկելը նշել է Բեռլինում ընթացող նախնական կոալիցիոն բանակցությունների հերթական ռաունդից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Մերկելն ընդունել է, որ առջեւում ծանր խորհրդակցություններ են սպասում:

«Սակայն, ինչպես նախկինում, մեզ կհաջողվի ծայրը ծայրին բերել, եթե ջանքեր ներդնենք»,- ասել է նա լրագրողներին: Կանցլերի խոսքով՝ կուսակցությունը պետք է իր ավանդը բերի բանակցությունները հաջող ավարտելու գործում: «Ցանկացած դեպքում Քրիստոնեադեմոկրատական միությունը դրան պատրաստ է»,- նշել է կանցլերը: