Բորսաները կապիտալի ձեւավորման գործում կարեւոր նշանակություն ունեն ցանկացած տնտեսության համար: Այս մասին նոյեմբերի 3-ին՝ Եվրասիական ֆոնդային բորսայի (FEAS) Միության վեհաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՖԲՄ Խորհրդի նախագահ Մուհամեդ Ֆարիդը:
Նրա խոսքով՝ ԵՖԲՄ վեհաժողովին կողմերը փոխանակվում են գաղափարներով եւ կարծիքներով:
«Նման հարթակները միայն կարծիքների փոխանակման համար չեն օգտագործվում, այլ նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների ֆոնդային բորսաների կարեւոր խնդիրների օրակարգի ձեւավորման համար», - հավելել է Ֆարիդը:




























