Հայաստանում չեն կարող ապահովել երկրի այնպիսի զարգացում, որ հնարավոր լինի գոնե բարձրացնել նվազագույն աշխատավորձի կամ կենսաթոշակների նշաձողը: Այդ մասին նոյեմբերի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, պետության ծախսերն ընկնում են երկրի քաղաքացիների վրա: «Մեր մեծահարուստները կարող են իրենց թույլ տալ հանգստի եւ առանձնատների կառուցման համար գումարներ ծախսել, որը նկատելիորեն գերազանցում է մանրածախ առեւտրով զբաղվողի եկամուտը», - նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ եթե մանրածախ առեւտրով զբաղվողներին մեղադրում են ստվերային գործունեության մեջ, ապա դա նշանակում է, որ մեծածախ առեւտուրը նույնպես, մեծ մասամբ, գործում է ստվերում:




























