Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում չկա ագրարային քաղաքականություն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Միաժամանակ նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում ամեն դպքում ձեռնարկվում են առանձին քայլեր։

«Ինչ վերաբերում է առանձին որոշումներին, ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ բան  ենք լուծել»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը գյուղերն են պահում, այլ ոչ թե խոշոր քաղաքները։