Երիտասարդ ամերիկացիները՝ 41 տոկոսն ընդդեմ 42 տոկոսի հարաբերությամբ նախընտրում են ապրել սոցիալիզմի, այլ ոչ թե կապիտալիզմի շրջանում։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցումները, որոնք «Կոմունիզմի զոհերի հիաշատի ֆոնդ» ՀԿ-ի պատվերով կատարել է YouGov ընկերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հետազոտության կազմակերպիչները նշում են, որ երիտասարդ հարցվածների 7 տոկոսն էլ առհասարակ կողմ է արտահայտվել կոմունիզմին։ Հնարավոր է, դրա բացատրությունն այն է, որ 15-30 տարեկան ամերիկացիներն իրենց տուժած են համարում։ Հարցվածների 53 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ տնտեսությունն իրենց դեմ է աշխատում։ Այս սերնդի ներկայացուցիչները հաճախ են կապիտալիզմին նախընտրում սոցիալիզմը։
Բնակչության հայացքներն ընդհանուր առմամբ ավանդական են ԱՄՆ-ի համար։ Իսկ ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասը՝ 59 տոկոսը, կողմ է եղել կապիտալիզմին, սոցիալիզմին կողմ է արտահայտվել 34 տոկոսը։
Հարցմանը մասնակցել է 16 տարեկանից մեծ 2․3 հազար քաղաքացի։




























