Տարածքային կառավարման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը  Հայաստանի համայնքներով շրջելիս՝ համոզվել է, որ գյուղական համայնքներից մեծ արտահոսք չկա, ավելին՝ ծաղկում են գյուղերը,  արտադրամասեր են բացվում եւ տնտեսական կյանքը եռում:

«Որ շրջեք Հայաստանում, կտեսնեք՝ բազմաթիվ ծրագրեր, որ տնտեսական ուղղվածություն ունեն: Գնացեք, հանդիպեք  Բերդի տարածաշրջանի համայնքներում, Ոսկեվազում, որտեղ նոր-նոր կառուցվող թռչնագոմեր են»,-NEWS.am-ի հետ զրույցում հորդորեց դաշնակցական նախարարը:

Հարցին՝ իր շրջագայությունների ժամանակ արձանագրե՞լ է, թե գյուղերում որքան բնակչություն է մնացել, եթե տնտեսական կյանքն այդպես աշխույժ է, ինչու են գյուղերը դատարկվում, նախարարը զարմացած պատասխանել է. «Ես գյուղերում բնակչության մեծ պակաս չեմ տեսել, եւ թվերը դա են ցույց տալիս: Մեզ մոտ ավելի շատ  քաղաքներից է արտագաղթը,  քան թե գյուղական համայնքերից»: