Հայաստանում գինի պետք է արտադրվի խաղողի միայն տեղական տեսակներով: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաղող արտադրողների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

Փորձագետը նշեց, որ դրանից զատ, ռուսական շուկան ընդհանրապես խստացրել է խաղող արտադրողներին ներկայացվող պահանջները:

«Իհարկե, մենք միանշանակ դրանից օգտվում ենք: «Մենք» ասելով՝ նկատի ունեմ խաղող արտադրողներին»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ հայկական շուկան հեղեղած կեղծ արտադրանքը, որը նաեւ բացասաբար է ազդում խաղողի արտադրության վրա, այս շուկայից աստիճանաբար դուրս կմղվի: