Մարդիկ միեւնույն իրավիճակում ավելի շատ շներին են խղճում, քան մարդկանց։ Այս մասին  ասված է Բոսթոնի Հյուսիսարեւելյան համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտության մեջ, որը հրապարակվել է Society & Animals ամսագրում։

Գիտնականները 240 ուսանողների ցույց են տվել թերթում հայտնված գրառում այն մասին, որ բեյսբոլի մականով չարագործը հարձակվել  է մեկի վրա, կոտրել նրա ոտքը, վնասվածքներ հասցրել։

Ընդ որում, գիտնականները հետազոտության ժամանակ «զոհին» փոխում էին։ Դա մերթ 1 տարեկան  երեխա էր լինում, մերթ 30-ամյա չափահաս, մերթ 6-ամյա շուն։ Դրանից հետո նրանք գնահատել են մարդկանց մոտ կարեկցանքի աստիճանը։

Պարզվել է, որ փորձի մասնակիցները հավասարաչափ խղճացել են շանն ու երեխային, իսկ չափահասի նկատմամբ կարեկցանքը շատ քիչ չէ եղել։

Դրա հիման  վրա գիտնականները 2 եզրակացություն են արել։ Առաջին՝ մարդիկ կենդանիներին ընտանիքի անդամի պես են վերաբերվում։ Երկրորդ՝ կարեկցանքի զգացողության վրա, հավանաբար, ազդում է զոհի անօգնականության  հանգամանքը։ Չափահասին քիչ խղճալու պատճառներից մեկը կարող է լինել այն, որ միգուցե ինքն է կատարվածի համար մեղավոր եղել։