Այլմոլորակայինները մեզ հետ կապի մեջ դուրս կգան առաջիկա 10-20 տարում։ Այս մասին ասել է տիեզերք ռադիոազդանշաններ ուղարկող METI ընկերության ղեկավար Դուգլաս Վակոչը, հայտնում է Discover24-ը։

Վակոչը նման եզրակացություններ է արել՝ ելնելով գրանցած առաջընթացից։ Մասնագետը նշում է, որ ի տարբերություն առաջին որոնողական պրոցեսորների, որոնք գործածության էին հանձնվել 50 տարի առաջ եւ կարող էին ընդունել միայն ազդանշանի մեկ  տեսակ, ներկայիս սարքերը կարող են միլիարդավոր տարբեր հաճախականություններ ընկալել։