Վիետնամում առնվազմ 27 մարդ է մահացել հզոր թայֆունի հետեւանքով: Երկուշաբթի այստեղ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների գագաթաժողովն է տեղի ունենալու , հաղորդում է  Hindustan Times-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել աղետի արդյուքնում 11 զոհի մասին: 22 մարդ անհետ կորած է համարվում:

Թայֆունը սկիզբ է առել Նյաչանգ քաղաքից ոչ հեռու, որը գագաթաժողովի կայանալու վայրից՝ Դանանգից 500 կմ է հեռու: Թայֆունի քամիների արագությունը ժամում 90 կմ է հասել: Ավելի քան 1000 տների կտուրներ պոկվել են, տապալվել են հարյուրավոր էլեկտրական սյուներ: 600-ից ավել տներ ավերվել են, ավելի քան 40 հազարը՝ վնասվել է: