Գերմանիայի իշխանությունները մտադիր են  400 մլն եվրո ծախսել եւ 3 լրտես արբանյակ ձեռք բերել, հաղորդում է Märkische Allgemeine-ն:

Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովը հավանություն է տվել միջոցների հատկացմանը: Սարքավորումները նախատեսված են «Գեորգ» արբանյակային ծրագրի համար: Դրա միջոցով ճգնաժամային տարածաշրջանների մոնիթորինգ է իրականացվում, նշվում է հոդվածում:

Հետախուզությանը արբանյակներից տվյալներ են պետք:

Այժմ Գերմանիան ստիպված է երրորդ երկրներից լուսանկարները գնել:

Արբանյակին ուղեծիր կարող են դուրս բերել արդեն 2020-ականներին: Ընկերության անունը, որի հետ պետք է պայմանագիր կնքվի, դեռ հայտնի չէ: