Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են զբոսաշրջային վիզաների տրամադրման ծրագիրը, հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցներին:

Սկզբում վիզաները միայն խմբերով ճանապարհորդող զբոսաշրջիկներին կտրվեն:

Այն հնարավոր է ստանալ միայն լիազորված տուրօպերատորների  միջոցով:

Ներկայումս շատ դժվար է Սաուդյան Արաբիա մեկնել եւ դրա համար շատ լուրջ պատրվակ է անհրաժեշտ: Թագավորություն կարող են միայն հատուկ տոներին գալ հավատացյալ մուսուլմանները եւ միայն Մեքքայի սրբատեղիները եւ Մեդինան այցելելու համար:

Բացի այդ, պետություն մուտքը բաց է իրենց ընտանիքի անդամին այցելության եկած գործարարների եւ օտարերկրացիների համար:Մինչեւ 30 տարեկան կանայք առանց ամուսնու կամ եղբոր չպետք է ճանապարհորդեն: Չեն թույլատրի մուտք գործել նաեւ չգրանցված զույգերին: