Եգիպտոսի ԱԳՆ-ն նոյեմբերի 5-ին Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Իտալիայի եւ Գերմանիայի դեսպաններին է կանչել, որպեսզի իր խիստկ բողոքը հայտնի Եգիպտոսի դատական համակարգի գործերին իրենց միջամտության կապակցությամբ, հաղորդում է «Ռամբլեր»-ը`վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ այդ երկրները մտահոգություն էին հայտնել եգիպտացի իրավապաշտպան եւ իրավաբան Իբրահիմ Մեթվալիի ձերբակալության եւ դատավարության պայմանների վերաբերյալ:
Նա անհետ կորածների որոնմամբ զբաղվող հասարակական շարժման հիմնադիրն է:
«Դեսպան Իհաբ Նասրը՝ նախարարի եվրոպական հարցերով օգնականը խիստ բողոք է հայտնել այս հինգ պետությունների հայտարարության կապակցությամբ:
ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ նշված երկրները սխալ են թույլ տվել տվյալ մարդուն կալանավորված անվանելով, մինչդեռ նա ձերբակալված է գլխավար դատախազության վարած գործերից մեկով», — նշվում է փաստաթղթում:



























