Ռուսաստանն ինձ չէր օգնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ենթադրյալ միջամտության մասին հետաքննության վերաբերյալ:
Նա նշել է, որ այս ամբողջ իրավիճակն անարդար է:
«Դա վատ է մեր երկրի համար: Ռուսաստանն ինձ չէր օգնի: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը վերջին երկիրն է, որ նավթի, ռազմական ոլորտի իմ մոտեցումների կապակցությամբ կցանկաանար ինձ նախագահի պաշտոնում տեսնել»,-ասել է նա:
Հարցին՝ արդյոք նա դիտարկել է Մյուլերին հետաքննությունից հեռացնելու հարցը, Թրամփն ասել է, որ «իսկապես Ռուսաստանի հետ դավադրություն չի եղել»:
«Ես հուսով եմ նա (Մյուլերը) արդարացի կմոտենա գործին: Այդ ժամանակ ես երջանիկ կլինեմ», - նշել է նա:




























