Հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընտրողների ամենապասիվ մասնակցությունը եղել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ մամուլի ծառայությունից, քվեարկելու իրավունք ունեցող 2522 քաղացուց մասնակցել է ընդամենը 389-ը՝ 15.42-ը։
Իսկ ամենաակտիվ ընտրողները եղել են Վայոց ձորի Ենոքավան համայնքի ընտրողները, քվեարկելու իրավունք ունեցող 406 քաղաքացուց մասնակցել է 318-ը՝ 78.33 տոկոսը։
Նշենք, որ հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը այսօր եղել է 243335 քաղաքացի կամ ընտրողների 50.06 տոկոսը:




























