ԱՄՆ–ն եւ Ճապոնիան պայմանավորվել են առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ՝ նրա միջուկային պլանների դադարեցման համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հիմա ժամանակը չէ երկխոսություն վարել՝ հանուն երկխոսության։ Հիմա ժամանակն է առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ»,– ասել է Աբեն։
«Մենք որոշում ենք կայացրել Հյուսիսային Կորեայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել միջուկային հրթիռային ծրագրի խնդիրների լուծման համար… Երեքշաբթի մենք փաստաթուղթ կընդունենք 35 անհատների եւ կազմակերպությունների հաշիվները սառեցնելու մասին։ Ճապոնիան պաշտպանում է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը հայտարարել էր, որ բոլոր տարբերակները սեղանին են… մենք 100 տոկոսով միասին ենք գործելու»,– ասել է Աբեն։




























