Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա կայցելի նոյեմբերի 13-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ բանակցություններ են սպասվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Էրդողանը ծրագրել է Պուտինի հետ քննարկել Սոչիում Սիրիայի ճգնաժամի կարգավորման ազգային երկրխոսության կոնգրեսին «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրելու հարցը:
Ծրագրված է նաեւ Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի քննարկումը:
Մոսկվա այցից հետո նոյեմբերի 14-ին Էրդողանը կուղեւորվի Քուվեյթ:



























