ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում հասկանալ, ինչու «սամուրայները» չեն ոչնչացրել Հյուսիսային Կորեայի հրթիռները:
Japan Times-ը գրում է, որ Ճապոնիա այցից առաջ՝ Հարավարեւելյան Ասիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցներում Թրամփը հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ՝ ինչու «սամուրայների երկիրը» Հյուսիսային Կորեայի սադրանքերից հետո ռազմական գործողությունների չի դիմել:
Օգոստոսի 29-ին եւ սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան երկու հրթիռ էր արձակել դեպի Ճապոնիա:
Ճապոնիայի ՌՈՒ-ն չէր փորձել կանգնեցնել հրթիռներին: Թերթը նշում է, որ հրթիռների արագությունը եւ բարձրությունը թույլ կտային ճապոնացիներին թռիչքի ժամանակ հրթիռները ոչնչացնել:
Սակայն Թրամփը երեւում է, ցանկանում էր, որ Ճապոնիայն այլ կերպ գործեր:




























