«Զինապարտութան եւ զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխությություններ կատարելով եւ ուսման տարկետումը հանելով սոցիալական արդարություն չի հաստատվի, ծառայությունից ազատվողը հիմա էլ կազատվի, արտագաղթողն էլ կարտագաղթի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ազատամարտիկների դաշինքի անդամ Գագիկ Մելքոնյանը:
«Ես մի անգամ էլ եմ ասել՝ տղաները պիտի սովորեն բարձրագույն հաստատություններում եւ ավարտելուց հետո զորակոչվեն բանակ մեկ տարով, ծանոթանան բոլոր զենքերին ու գնան պահեսստազոր, պատերազմի դեպքում զորակոչվեն, գնան կռվեն: Ես այսպես եմ կարծում: Թե չէ, էս փոփոխությամբ իբր արդարություն են ձեւավորում, ում համար պարզ չէ, որ զինվորի խնդիր կա, դրա համար են փոփոխություն անում, բայց միեւնույն է՝ չծառայողը հիմա էլ չի ծառայի, արտագաղթողն էլ կարտագաղթի: Բոլորը մտածում են մինչեւ 14 տարեկանը տղա երեխաներին երկրից հանեն, էս ա ցավալի իրականությունը»,-ասաց նախկին պաշտոնյան:
Նրա խոսքով՝ խնդրի լուծումը արտագաղթի դեմ պայքարից է սկսվում. «Մենք զինվորի խնդիր ունենք եւ առաջինը պիտի արտագաղթը դադարեցնենք: Ինչ օրենք ուզում ես ընդունի, եթե արտագաղթում են, ինչ կարող ես փոխել: Եթե այս փոփոխությամբ իսկապես հավասարություն հաստատվեր, կասեի՝ շատ լավ ա, թող անեն, բայց էդպես չի, սոցիալական արդարության խնդիր չի լուծվում, էս փոփոխությունից հետո պաշտոնյայի տղան հո՞ չի գնա առաջին գիծ, գնալո՞ւ են առաջին գիծ, իհարկե չէ»:




























