ԱՄՆ-ում տարբեր բարդության աստիճանի հիպերձայնային սպառազինությունների ստեղծման ժամկետներն են հայտնել, հաղորդում է Scout Warrior-ը: Պարբերականը զրուցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գիտական մշակումների համար պատասխանատու Ջեֆրի Զախարիսի հետ:
Փորձագետի խոսքով՝ հիպերձայնային զենքի որոլրտի աստիճանական առաջընթացի համար տասնամյակների անդադար տեխնոլոգիական զարգացում կպահանջի:
Հետախուզական սարքի անօդաչու թռիչքը պետք է 2030-ականներին կատարվի, մինչդեռ համանման նշանակության բազմանգամյա գերձայնային սարքերը միայն 2040-ականներին կթռչեն:
Հիպերձայնային հրթիռները, կինետիկ զենքերը եւ հիպերձայանյին անօդաչուների առանձին մոդելները նախատեսվում է սպառազինության մեջ 2020-ականներին ընդգրկել:
Հիպերձայնային զենքը թռչող սարքերի տեղափոխում է ենթադրում, օրինակ՝ ինքնաթիռների, հրթիռնրի կամ մարտագլխիկների:




























