Աշխարհում ամենաբարձր պլանետարիումը կսկսեն կառուցել հաջորդ տարի Տիբեթի մայրաքաղաք Լհասում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Ներկայումս մասնագետներն արդեն սկսել են մշակել ապագա պլանետարիումի դիզայնը: Տեղական կառավարությունը եւ փորձագետները որոշում են ընդունել ապագա պլանետարիումին միացնել արդեն գոյություն ունեցող բնական գիտությունների եւ տեխնոլոգիաների թանգարաններն ու ցուցասրահային կենտրոնը եւ ստեղծել ոչ կոմերցիոն թանգարանային համալիր:

Պլանետարիումի շինարարության ավարտից հետո այնտեղ կտեղադրվի 1 մետր տրամագծով  օպտիկական դիտակ:

Չի հստակեցվում, թե պլանետարիումի շինարարությունը որքան կտեւի: