ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի վրա հարձակում կատարելուց հետո Լի Հարվի Օսվալդին սպանողի ձեռագիրը Բոսթոնում աճուրդի է հանվել։ Այս մասին հայտնել են RR Auction աճուրդի տնից։
Խոսքը Ջեք Ռուբիի 24-էջանոց ձեռագրի մասին է, որը նա գրել էր բանտում՝ սպասելով 1963 թվականին Օսվալդի սպանության համար իր մահապատժին։ Ռուբին ձեռագրում պարզաբանում է իր գործողությունների պատճառները եւ պնդում, որ Օսվալդի սպանությունը կանխամտածված չի եղել։
Լոտը, որը կդառնա աճուրդի հիմնական առարկաներից մեկը, նախնական գնահատվում է 12 հազար դոլար է։ Աճուրդի կհանվեն նաեւ Քենեդիի եւ նրա սպանության հետ կապված այլ առարկաներ։
Ռուբին Դալլասում գիշերային ակումբի սեփականատեր էր։ 1963-ի նոյեմբերի 24-ին՝ Քենեդիի սպանությունից 2 օր անց, նա սպանել էր Օսվալդին այն պահին, երբ նրան ոստիկանական տեղամասից դուրս էին բերել բանտ տեղափոխելու համար։ Ռուբիին կալանավորել էին մահվան դատապարտել։ Վճիռը բողոքարկվել էր, սակայն Ռուբին մահացել էր նախքան դատական գործըթնացի ավարտը։ 1967-ին նրա կայնքն ընդհատվել էր թոքերի քաղցկեղի պատճառով։ Ռուբիի հարազատների խոսքով՝ նա պատրաստվում էր փաստաթղթերը հանձնել իր փաստաբանին դատարանում որպես պաշտպանություն ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ Քենեդին սպանվել էր 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլասում։ Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր Ազգային արխիվի կայքում հրապարակել մոտ 2.8 հազար նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, որոնք վերաբերում են Քենեդիի սպանությանը։


























