Երեւանում, նոյեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում. ժամը 18։00-ի սահմաններում Շինարարների փողոցի 15/2 շենքի վերելակում անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է նույն շենքի բնակիչ՝ 35-ամյա Հ. Ղ.-ի դրամապանակը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հարձակվողը դիմել է փախուստի։ Ոստիկաննները պարզել են, որ ավազակային հարձակման հետեւանքով տուժածից հափշտակել են ոչ միայն դրամապանակը, այլ նաեւ զեղչային քարտեր։ Վնասի չափը պարզվում է։
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Հ. Ղ.-ն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Իսկ կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է նրա ամուսինը՝ 41-ամյա Ս. Մ.-ն, ով նունպես աշխատում է առողջապահության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։



























