Վերջին 2 տարիներին Սիրիայում մոտ 54 հազար գրոհային է ոչնչացվել: Այս մասին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է Պաշտպանության նախարարության կոլեգիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընդհանուր ազատագրվել է հազարից ավելի բնակավայր, ոչնչացվել է ապօրինի զինված կազմավորումների 54 հազար գրոհային (որոնցից 2800-ից ավելին ծագումով ՌԴ-ից էին եւ 1400-ը՝ մերձավոր արտասահմանից)»,- ասել է Գերասիմովը:
Նա նշել է, որ Սիրիայում ռուս զինվորականները բախվել են պատրաստված հակառակորդի հետ՝ ահաբեկիչների մարտական կազմավորումները լավ սպառազինություն եւ տեխնիկա ունեին: Նրանց տրամադրության ներքո է եղել մոտ 1,5 հազար տանկ եւ զրահամեքենա, 1,2 հազարից ավելի զենք եւ ականանետ, որոնք գրավել էին Սիրիայի եւ Իրաքի կառավարական զորքերից:
«Ռազմամթերքի եւ նյութական միջոցների պաշարի պակաս չեն ունեցել, որոնք մշտապես լրացվել են արտասահմանից: Նրանց հրամկազմը արեւմտյան հրահանգիչների ղեկավարությամբ նախապատրաստություն է անցել հատուկ ճամբարներում, նրանց կից գործել են Մերձավոր Արեւելքի, Արեւմտյան Եվրոպայի եւ Ամերիկայի երկրներից ռազմական խորհրդատուներ: Մի շարք դեպքերում այս երկրների հատուկ ստորաբաժանումների սպաները անմիջականորեն ղեկավարել են ապօրինի զինված կազմավորումները»,- հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի պետը:



























