Վաղարշապատ քաղաքի բնակիչ 57-ամյա Սեդրակ Կ.-ն նոյեմբերի 6-ին, ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են բնակարան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, արդեն այնտեղ ողջ գույքը տակնուվրա անելուց հետո ննջասենյակից գողացել են տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, տղամարդու ձեռքի ժամացույց և Lenovo տիպի նոութբուք։

Աղբյուրի  տեղեկություններով՝ տուժածներից Սեդրակ Կ.-ն աշխատում է դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ նրա կինը՝ Արագած գյուղի դպրոցում՝ որպես հաշվապահ։

Ամուսինները կրել են մոտ 1 մլն 100 հազար դրամի վնաս։