ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ զենքի վաճառքի հսկողության խստացումը կարող էր հանգեցնել մեծաքանակ զոհերի Տեխասի եկեղեցում տեղի ունեցած արյունոտ կոտորածի ժամանակ, հայտնել է AP-ը։
Պատասխանելով այն հարցին, արդյոք նա կաջակցի զենքի ձեռքերման համար «էստրեմալ ստուգումը» այն ստուգման նման, որը նա կոչ էր անում կազմակերպել ԱՄՆ մտնող օտարերկացիների համար, Թրամփը նշել է, որ եթե «բարի սամարացու» մոտ զենք չլիներ, ապա Տեխասում զոհերի թիվը կկազմեր ոչ թե 26, այլ շատ ավելին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին նախկին զինվորական Դեւին Պատրիկ Քելին ներխուժել էր Սազերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցին ու կրակ բացել։ Հրաձգության հետեւանքով 26 մարդ է զոհվել, այդ թվում փոքր երեխաներ, ավելի քան 20 մարդ վիրավորում է ստացել։
Հրաձգությունից հետո Դեւին Քելին փորձել է հեռանալ եկեղեցուց, բայց մոտակա տան բնակիչը հրացանից կրակել է նրա վրա։ Հարձակվողը վիրավորվել է, բայցեւայնպես կարողացել է նստել մեքենան ու փորձել է դրանով փախուստի դիմել։ Տեղի բնակիչներից մի քանիսը կազմակերպել էին հետապնդում, թույլ չտալով, որ Քելիի մեքենան հեռանա ու շարունակելով կրակել նրա վրա։


























